27 03 2024

Քննչականը կարճել էր, իսկ դատարանը բավարարել է բողոքը

Քննչականը կարճել էր, իսկ դատարանը բավարարել է բողոքը

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կհիշե՞ք այս դեպքը։ Դեռ 2022 թվականի գարնանը՝ «Դիմադրության» շարժման օրերին, քաղաքացուն ՄԱՅԹԻՑ բերման ենթարկելիս՝ «կարմիր բերետը» կոտրել էր նրա ձեռքը։

Հանցագործության մասին հաղորդում էինք տվել։ Սկսել էր նախաքնննություն։

Երկար ու ձիգ քննության արդյունքում, տեսագրության շնորհիվ, քաղաքացու ձեռքը կոտրած «բերետի» ինքնությունը բացահայտվեց։ Նա հարցաքննվել էր, հետո առերեսվել էր տուժողի հետ։

Եվ ահա 2023թ. վերջերին ստացանք, նախ, «բերետի» նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու, ապա՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ։ Հիմքն այն էր, որ ըստ նախաքննության մարմնի՝ «բերետը» քաղաքացու ձեռքը կոտրել է իրավաչափորեն՝ օրենք չէր խախտել։

Երկու որոշումներն էլ բողոքարկեցինք դատարան, և, նախ, Հակակոռուպցիոն դատարանը, իսկ այսօր՝ Երևանի քրեական դատարանը մեր երկու բողոքներն էլ բավարարեցին։

Ինչի՞ մասին է այս պատմությունը։ Կարծում եմ՝ երեք բանի մասին.

1) Ընդդիմադիր շարժումների ժամանակ քաղաքացուն վնաս պատճառած ոստիկանների դեմ քրեական վարույթները արդյունավետ չեն. եթե էլի՛ լսեք՝ «բա հաղորդում տայիք հանցագործության մասին» խոսքերը՝ կարող եք վկայակոչել Մհեր Ստեփանյանի գործը։

2) Չնայած 1-ին կետին՝ պետք է լինել հետևողական։

3) Առանձին դեպքերում դատական երաշխիքները դեռևս արդյունավետ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ