Մեզ միշտ էլ լսել են։ Միշտ էլ լսել են հեռախոսները։ Լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ իմունիտետ ունեմ և խնդիր չկա։ Միշտ էլ լսել են, այսօր էլ լսում են։ Ինչու է ձեզ այդքան հետաքրքիր ես չգիտեմ։ 3 մլն տեսականորեն բնակչություն ունի ՀՀ-ն, նրանք ովքեր օգտագործում են էլեկտրոնային կապ 2 մլն և ավելի, դուք այնպես ասեցիք, մարդիկ հիմա կիմանան սմարթֆոններ եք նվեր տալու։ Այս մասին Ազգային ժողում Արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների միջամտության Ռուստամ Բադասյանի առաջրկին արձագանքեց ԲՀ խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը հետաքրքվեց թե ո՞վ է վերահսկողություն իրականացնելու ԱԱԾ և ոստիկանության նկատմամբ, որպեսզի ապաանձնավորված կոդն անձնավորելու և դրա բովանդակությանը ծանոթանալու փորձերը բացառվեն։
Նախարարը նշեց, որ այդ մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները չեն փոխվել, իսկ որպես պատասխանատվություն նման դեպքերում գործելու են իրավական կարգավորումներ և անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության։
«Կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնի համաճարակի կանխարգելման նպատակով գեներացված տվյալները որևէ այլ նպատակով օգտագործեը, և դրա մասին խոսելն անգամ ավելորդ է», - ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը