Հասկանալի չէ, թե ինչ է տալու պետությանը տվյալն այն մասին, թե երկու մարդ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից այսօր հետաքրքրվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նախարարը նշեց, զանգերի վերահսկման մեխանիզմի կարևորությունը․ «Պատկերացնենք՝ ինձ մոտ հայտնաբերվում է կորոնավիրուս: Նախորդ 14 օրերի իմ լոկացիան բավարար չէ, քանի որ որոշակի լայն շրջանակ է ընդգրկում: 14 օրվա իմ կատարած զանգերի վերհանումը և ճշտումը՝ այսինչ ժամկետում հանդիպել են ինձ, ինֆորմացիայի գեներացումը կնպաստի, որ վիճակագրական տվյալների վրա իրվասու մարմինները կարողանան միջոցառումներ իրականացնել: Դա է իմաստը, այլ իմաստ չկա», - ասաց Ռուստամ Բադասյանը:
Արարատ Միրզոյանը նշեց՝ այնուամենայնիվ իր մոտ տպավորություն մնաց, որ սա ավելոդ միջոցառում է: Նա հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությանը կսահմանափակե՞ն, եթե այս մասով ԱԺ-ն առարկի առայժմ ձեռնպահ մնալ տվյալ կարգավորումից:
Նախարարը նշեց, որ սա ինքնանպատակ գործողություն չէ, այն մշակվել է ՏՏ մասնագետների խորհրդով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը