Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունը։
Փաստաբանները, իրավաբանները հավաքվել են դատարանում՝ նիստին հետևելու համար։
«Սա մեր օրինական պայքարի միջոցն է պետական մարմնի անգործությունը բողոքարկելը դատական կարգով, իսկ ինչ վերաբերում է ՀՔԾ-ին, որ կցեն Մովսես Հակոբյանի հայտարարության առնչությամբ հարուցված գործի և այլն, դրանք քրօրենսգրքի տարբեր հոդվածներով որակվող գործեր են և ըստ էության ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության պարտականությունն էր տասնօրյա ժամկետում համապատասխան որոշում կայացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը