29 04 2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Նազարյանին։

«Ձեզ հաջողություն եմ մաղթում, պարոն Նազարյան»,- ասաց քաղաքապետը։

Հիշեցնենք՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 29-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ