18 06 2019

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա

Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show): Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին:

Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրության շրջանակում կայցելի խոշորագույն ընկերությունների, մասնավորապես՝ իտալական «Leonardo»-ի, եւ «Elettronica Group»-ի, ֆրանսիական «Dassault Group»-ի եւ «THALES Group» -ի տաղավարներ, կհանդիպի այդ ընկերությունների ղեկավարների հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ