22 03 2022

Տնտեսության հյուծումը շարունակվում է․ Թադևոս Ավետիսյան



Օրվա իշխանությունը  շատ կոնկրետ ձևակերպում է ի սկզբանե մեղավորներ և դրանից հետո ինչ էլ լինում է փորձում է բարդել այդ իրողութունների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցոթյանը պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորը որպես օրինակ ներկայացրեց Քովիդը

«Հիմա Քովիդ 2019-ը չկա, բայց ըստ էության մենք չունեցանք տնտեսության վերականգնում, տնտեսության հյուծումը շարունակվում է»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով, մոտ ապագայում ՀՀ-ում ունենալու ենք տնտեսական անկում՝ բոլոր սոցիալական հետևանքներով․ «Այս անգամ էլ նոր մեղավոր կա՝ ռուս-ուկրաիանական պատերազմը, բա մենք ի՞նչ անենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ