14 09 2022

Նոր դավաճանության նախապատրաստությո՞ւն․ Արա Զոհրաբյան

Նոր դավաճանության նախապատրաստությո՞ւն․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանն այսօր նշել է՝ « Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։»:
Եթե այս նոր պատուհասը չկանխենք, ապա մոտ ապագայում լսելու ենք հետևյալ թեզը՝ «եթե չստորագրեի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին փաստաթուղթը (Սյունիքով միջանցք/ճանապարհ տալու փաստաթուղթը), ապա Հայաստանը կվերցնեին»:
Թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, համարվում է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ:
Վերջին զարգացումները հիմքեր են տալիս պնդելու, որ գործ ունենք առերևույթ դավաճանության հանցագործության նախապատրաստության հետ:
Իրավապահ մարմիններին կոչ եմ անում ստուգել:
Հ.Գ. 09.11.2020թ. փաստաթղթից հետո Նիկոլ Փաշինյանն ասել էր «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրեի, ակնհայտ է, որ ամբողջ Արցախը կվերցնեին և մեր 30 հազարանոց բանակը կհայտնվեր շրջափակման մեջ:»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ