13 01 2023

Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան

Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան

Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

«Նորից ու նորից կրկնեմ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ։ Ձեր անգործության և անինքնավստահության մեղքերը մի բարդեք այլ երկրների վրա։Համախմբվեք, հաստատակամություն ցուցաբերեք և ճանաչեք Արցախի անկախությունը, ապա միավորվեք։ Միայն այդ դեպքում և միջազգային իրավունքը և գուցե Ֆրանսիան կլինեն ձեր կողքին։ Հիշեք Շառլ դը Գոլի խոսքերը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։

Այսօր, իմ տպավորությամբ, միայն Արցախի ժողովուրդն է հաստատակամ և եթե արցախցիները շարունակեն իրենց համառ պայքարը, անկասկած հաջողության կհասնեն։ Բայց ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության , նաև ժողովրդի կեցվածքը։Ես այլ նման պետություն չգիտեմ, որ իր հայրենակիցներին թողնի բախտի քմահաճույքին, ցեղասպանության վտանգի տակ։

Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն։ Ինձ զարմացրեցին նաև Հայաստանի պաշտոնյաների ուրախ, ժպտերես դեմքերը, կարծես ամեն ինչ հիասքանչ է, չկա շրջափակված Արցախ, հայ գերիներ։ Ի՞նչ ասեմ․․․»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ