19 06 2023

Կենդանաբանական այգին չի տեղափոխվի, այլ կընդլայնվի

Կենդանաբանական այգին չի տեղափոխվի, այլ կընդլայնվի

Դալմայի այգիների 200-ից ավելի հեկտար տարածքում նոր մեծ կանաչապատ այգի կառուցելու վերաբերյալ հանձնարարական ավելացրեք բնապահպանական վարչությանը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդտեղ նաև քննարկում էինք կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբանական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց այդ նույն հատվածում։ Բնապահպանական վարչությանը հանձնարարական՝ կենդանաբանական այգու ունեցած տարածքների շրջանակում ընդլայնման նախագիծ ներկայացնել։ Ժամկետը՝ 1 ամիս», - ասաց Տիգրան Ավինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ