20 07 2023

Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել

Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չի ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»։

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից «պահանջել է» անհապաղ դադարեցնել շինարարությունը, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ