19 03 2024

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ

 

«Ռոբերտ Քոչարյանը շնորհավորե՞լ է Վլադիմիր Պուտինին՝ նախագահի ընտրությանը տարած հաղթանակի կապակցությամբ»,- NEWS. am-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։ «Այո, նախագահ Քոչարյանը երեկ շնորհավորել է նախագահ Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»,- հարցին ի պատասխան նշել է Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնությունում մարտի 17-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է 87,34 տոկոս ձայնով։ Նխագահի մյուս երեք թեկնածուների միջև ձայները բաշխվել է հետևյալ կերպ․ Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ