30 04 2024

Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է․ Ռուստամյան



Մենք ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է։ Օր առաջ այսպիսի իշխանություններից ժողովուրդը պէտք է ազատվի, որովհետև ավելի ու ավելի վատ է լինում, որովհետև դա է երաշխավորում այս իշխանությունը։ Այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Երբ որ այստեղ խոսվում է, որ մենք սահմանազատում-գծում չենք անում, այլ պարզապես վերաարտադրում ենք կամ վերականգնում ենք եղած սահմանները։ Բա մի պարզ հարց է առաջանում, եթե այդ սահմանները կան, էդ ինչի՞ եք վերաարտադրում, վերականգնում հենց այդ հատվածում, բա ամբողջական վերականգնեք, որ ամբողջական էլ հարցը լուծվի։ Ուրեմն դուք էլ գիտեք, որ դա այդպես չէ։ Այդ հատվածական սահմանազատում կոչվածը միջազգային պրակտիկայում գոյություն չունի՛․ դա Ադրբեջանի հորինածն է և ձեզ պարտադրածը։ Դուք դա չեք էլ թաքցնում »,- ընդգծեց Ռուստամյանը։

Նշենք, որ այսօր ՔՊ-ական պատգամավորները 51 դեմ ձայնով մերժեցին «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ