Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց, որովհետև մենք դեմ էինք, ազգի դավաճան Նիկոլը թուրքին հանձնի Սոթքը, Քարվաճառը, Շուշին ու Հադրութը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Մալյանը գրել է՝ բոլոր մարդիկ, որոնք ազգի դավաճանի փոխարեն փորձում են քրեական գործեր հարուցել իր ու իր ընկերների վրա, թող պատրաստվեն դատվելու։
«Պատասխանատու ձևով ասում եմ՝ պատասխան եք տալու ու դեռ շատ եք զղջալու թուքրին հայրենիք հանձնածի դիմացը կզելով՝ մեզ պես թշնամի վաստակելու համար:
Պատասխան տվողների առաջին շարքում դատավոր Կարեն Ֆարխոյանն է լինելու, որը դակեց մեր տներ մտնելու ապօրինի սանկցիաները։
Կարեն Ֆարխոյան, դու դատվելու ես։ Ես քեզ խոստանում եմ դա։ Դատվելու ես ազգի դավաճանի քաղաքական հրահանգները կատարելու համար։ Քեզ ոչ մեկ չի փրկելու։ Կրկնում եմ՝ ոչ մեկ։
Դատվելու է նաև քո կաշառակեր ու կաշառատու եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը ու բոլոր էն մարդիկ, որոնք ներգրված են «Ֆարխոյանի ցանկ» կոչվող տխրահռչակ թղթի կտորում։ Ձեր կզող տեսակը պիտի վերացնենք էս երկրից ու վերացնելու ենք։ Զգուշացնում եմ, որ հետո նեղանալ չլինի»,- գրել է Մալյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը