«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակել են Կառավարության 3-րդ մասնաշենքը, որովհետև, ինչպես նշեց, Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ նախարարությունները և պետական համակարգն այլևս չի սպասարկում հայ ժողովրդի շահը:
«Շարունակում են ենթարկվել և տեղի տալ խելագարի ճնշումներին, հարգելի հանրային ծառայողներ, տուրք մի տվեք ձեր նախարարների և ինչ-որ պաշտոնյաների սպառնալիքներին, միացեք ժողովրդին ու մեր պայքարին: Որևէ մեկը չի կարող ձեզ սպառնալ, մենք շատ շուտով դրանց բոլորին հեռացնելու ենք աշխատանքից:
Սիրելի քաղծառայողներ, վերջին չորս տարիներին ողջ աշխատանքը եղել է ձեր ուսերին, դուք լուռ կատարել եք ձեր գործը՝ իմանալով, որ ձեզ ղեկավարում են դիլետանտներն, անբաններն ու ուսապարկերը: Ամբողջ պետական համակարգը եղել է ձեր պես զուսպ, բարեխիղճ մարդկանց ուսերին: Ձեզ անընդհատ պիտակավորել են, ինչ ասես ասել են, բայց դուք բարեխղճորեն, ինչպես պետական ծառայողներ ձեր գործն առաջ եք տարել: Ժամանակն է, որ դուք այլևս չենթարկվեք այդ ուսապարկներին, միանաք ժողովրդին: Մենք այստեղ ենք մեր զորակցությունը ձեզ աջակցելու, քանի որ ողջ պետական համակարգը ուզում են ծառայեցնել մեկ խելագարի: Այդ խելագարն այլևս չի սպասարկում Հայաստանի և հայ ժողովրդի շահը»:
«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 13-ին Ֆրանսիայի հրապարակից իր հերթական երթն է սկսել: Նշենք, որ առավոտից շարժումը ավտոերթեր է իրականացրել Երևանի տարբեր հատվածներից: Բացի այդ, առավոտյան «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդամները երևանյան բուհերում իրազեկման ակցիա են իրականացրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը