03 11 2023

Ի սկզբանե պարզ էր այս «Գմբեթ» կոչվածի ֆարսը. Հովհաննես Հարությունյան

Ի սկզբանե պարզ էր այս «Գմբեթ» կոչվածի ֆարսը. Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյանը գրում է.

«Կհիշե՞ք, ե՞րբ դաշտ նետվեց «ՈՄԱ»-ի կողմից «թուղթ հավաքելով» հայրենիքին օգտակար լինելու թեման, դեռ այդ ժամանակ գրել եմ կարծիքս այս նախաձեռնության մասին։

Ի սկզբանե ինձ պարզ էր այս «Գմբեթ» կոչվածի ֆարսը ու այն, որ վերջում իշխանությունը պետք է ձեռքերը լվար այդ ֆարսից, դա էլ էի ենթադրում։

Սիրելի ուսանողներ, հիմա ստացվում է, որ ձեր տանջանքը ուղղվել է եսիմ ուր, և ըստ էության, ձեզ կրկին խաբել են՝ ասելով, թե ցույցերին մասնակցելու փոխարեն թուղթ հավաքելով օգնեք ձեր պետությանը։

Սա արձանագրեք խնդրում եմ, հուսով եմ հաջորդ անգամ ավելի երկար կմտածեք որևէ խաբկանքի զոհը դառնալուց առաջ։

Հ.Գ. Տեղադրեմ ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը, որ թեմայից անտեղյակ մարդիկ ևս հասկանան ինչի մասին է խոսքը.

«ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈւ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈւ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում», - նշված է ՊՆ պարզաբանման մեջ:

Հ.Հ.Գ. Այս թեման գովաբանող և փող հավաքելուն լծված բլոգերները բան չունե՞ն ասելու

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ