05 05 2024

Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան



Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեությանը, ընդդիմանալու հրապարակային և մնայուն նվաստացմանը, պարտությունն իբրև դրոշակ դարձնելու և ծնկաչոք ապրելու գաղափարականին: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, պատարագից հետո ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ես ասում եմ, իմ Սրբազան եղբայրը  իմ կողմից ունի ամբողջական սատարում: Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը, ուզում եմ, որ իմանաք՝ սրանից դուրս ամեն մեկը կարող է ինքը որոշել իր մասնակցության չափը, կամ հետեւել այն հրահանգներին կամ ցուցումներին, որոնք կարող եմ ես տալ, այսօր, վաղը կամ մեկ այլ օր: Նրանք ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին կարող են ազատ զգալ: Իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի հրահանգներ, ուղղորդումներ, առաջիկայում կստանան: Եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, նշանակում է` այդ մարդը էգոիստ է, անձնասեր։ Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են, նշանակում է` նա կարող է լինել հայրենասեր, մարդասեր, օտարասեր, այլասեր։ Մենք պիտի հանենք մեր մտահոգությունները մեր միջից, պիտի դիտենք համայնական մտահոգությունները և պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ