16 05 2024

Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին

Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին

Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին MediaHub-ին ահազանգել է դպրոցի ուսուցիչներից մեկը։

Նրա խոսքով՝ տնօրենի «գլխին սարքում են», որպեսզի ազատվեն նրանից։

«Հարցն այն է, որ անիմաստ նկատողություններ են տվել տնօրենին, որ ազատեն աշխատանքից։ Առաջին նկատողությունը եղել էր հունվար ամսին, երբ Բյուրականում լույս չկար, ու մենք երեխաներին տուն ենք ուղարկել, քանի որ ցուրտ էր։ Մարզպետարանից այդ օրը եկել ու արձանագրել էին, որ դպրոցում մարդ չկա։ Երկրորդ դեպքը օրերս է եղել, երբ ժամը 16:40-ին եկել են, արձանագրել, որ տնօրենը դպրոցում չէ։ Նա բացատրագիր է ներկայացրել, որ այդ ժամին տնայց է կատարել դպրոցում սովորող հատուկ կարիքներ ունեցող երեխաներից մեկին։ Բայց դե այդ բացատրագիրը չեն ընդունել ու նկատողություն են տվել։ Ասում են, թե տնօրենն այդ ժամին մասնակցել է Սրբազանի կողմից իրականացվող անհնազանդության ակցիային»,- պատմել է նա։

Այս պահին Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, աշակերտները դասադուլ են անում, իսկ ուսուցիչները՝ գործադուլ։

«Ոստիկանները եկել ու լցվել են դպրոց»,- պատմել է MediaHub-ի զրուցակիցը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ