08 04 2021

Անբարոյականություն է ասել, որ էժան լոլիկ կուտեք, ոչինչ, որ Արցախը կորցրինք. Կառլեն Խաչատրյան



Տեղացի ներդրողներն անգամ հակված չեն Հայաստանում ներդրումներ անելու, որովհետև չգիտեն, թե ինչ է լինելու. գնահատական Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները ավելի շատ ականջահաճո և պոպուլիստական հայտարարարությունն են, որտեղ ներառված չեն օբյեկտիվ իրողությունները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Նա անդրադարձավ ընդհանուր տնտեսական իրավիճակին, խոսեց նաև կառավարության նիստի ընթացքում տրված խոստումներին: «Երեք տարի ներկայիս իշխանությունը որևէ քայլ չի կատարել ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար, անգամ նախորդ տարի 2021 թվականի բյուջեն կազմելիս դա չի ներառվել և շատ օբյեկտիվ հարց կարող է առաջանալ, որ դա արվում է քարոզարշավի շրջանակներում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ