Բայց դեռ անհայտ է թե՛ աճուրդի օրը, թե՛ նախնական գինը։ Բաբայանն ասաց, որ հյուրանոցով հետաքրքրվողներ կան, սակայն համավարակի պատճառով չեն կարողացել գալ-տեսնել հյուրանոցը, որովհետեւ հավանական գնորդները դրսից են, օրինակ՝ չինացի գործարար։ Հայաստանից հետաքրքրվողներ չկան։ Փաստորեն, մեկ տարի է՝ իշխանությունը չի կարողանում պետությանը նվիրաբերված գույքն արդյունավետ տնօրինել, մինչդեռ դրա՝ մասնավորի կողմից շահագործվելու դեպքում պետությանը հսկայական հարկեր էին վճարվում, տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ապահովվում՝ չհաշված մեծ թվով աշխատատեղերը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։