17 03 2023

Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: «Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը, 5 մարզիկով է մասնակցելու, բայց սա էլ դեռ ամենավերջնականը չէ: Մարտի վերջին երեք օրերին երկրները, որոնք գրանցվել են մասնակցության համար, պետք է դրամական փոխանցումներ կատարեն Եվրոպայի ֆեդերացիա: Եթե գրանցումը կատարեն ու գումարը փոխանցեն, կլինի վերջնական հայտ, ու Ադրբեջանի հավաքականը կմասնակցի այս առաջնությանը»,- նշել է Գիլոյանը:

 Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ