16 07 2022

Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք

Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ:

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ առկա է հիվանդացության աճի շարունակական միտում:

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.
. պատվաստվել COVID-19-ի դեմ,
. ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,
. կրել դիմակ,
. հաճախակի օճառով լվանալ ձեռքերը կամ ախտահանել,
. խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,
. պահպանել սոցիալական հեռավորություն,
. հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Առանձնապես կարևոր է դիմակների կիրառումը փակ տարածքներում, տրանսպորտում և բժշկական կազմակերպություններում:

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու, բուժում ու խորհրդատվություն ստանալու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ