Ես՝ որպես գործընկեր եկել եմ իմ աջակցությունը հայտնելու պարոն Ալեքսանյանին, ինքը թե' հրաշալի մասնագետ է, բազում հաջողություններ գրանցած, և թե' հրաշալի մարդ, և ունի շատ բարձր հեղինակություն: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը:
«Որպես այդպիսին կարծում եմ, որ սա նաև գործընթաց է առհասաարկ մեր մասնագիտության նկատմամբ, փաստաբանական ինստիտուտի նկատմամբ: Նման գործընթացներով փորձում են ճնշում գործադրել, որպեսզի փաստաբններն էլ ավելի կաշկանդված լինեն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը