21 12 2022

Իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր



 

2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյանը։ Ասաց, որ այն ուժի մեջ է մտնում ավելի քանի 102 հազար կազմակերպության համար:

«Այս գործընթացն իրականացնում ենք փուլային տարբերակով: Մեկնարկը տրվել է 2020 թվականից, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն սահմանվել էր հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնողների համար: 2021 թվականի սեպտեմբերից համապատասխան պարտավորությունը դրված էր տեսալսողական մեդիա ծառայություն իրականացնող և հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար: 2022 թվականի հունվարի սկզբից պարտավորությունը ստանձնել են բոլոր իրավաբանական անձինք, բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների և միայն ֆիզիկական անձ մասնակից ունեցող ՍՊԸ-ների»,- ասաց պաշտոնյան։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ