01 12 2023

Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել

Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել

«Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։

«Դատարանը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը:
Ակոպյանն ազատ արձակվեց»,- գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ 

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ակոպյանը, անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է քննություններ ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Ցոլակ Ակոպյանին։ Վերջինս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

«Այս ձերբակալությունն ու մեղադրանքը պարոն Ակոպյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։

Վերջին շրջանում Ակոպյանը խիստ քննադատության է ենթարկում գործող իշխանություններին` Արցախի հարցում վարած կողմից կործանարար քաղաքականության համար։ Ցոլակ Ակոպյանը վերջերս ձերբակալվել էր նաև մեկ այլ անհեթեթ մեղադրանքով։

Հիշեցնեմ, որ Ցոլակ Արամի Ակոպյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, տասնամյա փորձով դասախոս է, քաղաքագետ, մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ»,- երեկ գրել է Բաբայանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ