ՀՀ ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահին:
Ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 85-ը: Կողմ է քվեարկել 84-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Այսպիսով Երվանդ Խունդկարյանը դարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Փակ քվեարկությունն անցկացվել էր սեպտեմբերի 12-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը