Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ժամով հետաձգել է նիստը, որում քննվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը նշեց, որ հավանական է` նույնիսկ նիստը կայանա դեկտեմբերի 12-ին:
«Այժմ քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: Որպես գրավ առաջարկվել է 5 մլն դրամից սկսած»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կալանք է դրված Ղազարյանի ընտանիքի անդամների դրամական միջոցների և գույքերի վրա։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գրավի միջնորդության քննարկումից հետո կանդրադառնա նաև Ղազարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու ՀՔԾ–ի միջնորդությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը