25 12 2018

Վերաքննիչը քննում է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի հարցը

Վերաքննիչը քննում է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի հարցը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Փաստաբանն առաջարկում է կիրառել այլընտրանային խափանման միջոց՝ գրավ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու ևս երկու ամսով կալանքը երկարաձգելու մասին։

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Սամվել Մայրապետյանը մեղադրանքը չի ընդունում, նրա նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ