Երևանում ոստիկանները բերման են ենթարկել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա թիկնազորին։ Պատճառը եղել է այն, որ Խաչատրյանը շրջել է թիկնազորի ավտոշարասյունի ուղեկցությամբ։ Factor.am-ի ստացած այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմել են ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից տեղեկատվությունը չեն հերքել։
Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել է․ «Ոստիկանությունը թիկնազորի հետ կապված գործողություններ միշտ է իրականացնում»։ Factor.am-ի հստակեցնող հարցին, իսկ կոնկրետ Գագիկ Խաչատրյանի և նրա թիկնազորի նկատմամբ այսօր իրականացվե՞լ է «ասֆալտին փռելու» օպերացիա, Ահարոնյանն արձագանքել է․ «Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը