15 07 2019

Արման Թաթոյանը՝ վեթինգի անհրաժեշտության մասին



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, որտեղ նշվում էր, որ վեթինգի անհրաժեշտություն չկա, փոխարենը պետք է խստացնել կագապահական դրույթները:

«Վարչապետի հայկտարարությկունմից հետո ես կարծում եմ կոշտ արձագանքով հանդես եկա: Իմ կոչի մեխն ուղղված էր այն պաշտոնատար անձանց, ովքեր կոչ էին անում գնալ և արգելափակել դատարանները: Սա անթույլատրելի է»,-նշեց Արման Թաթոյանը:

Անդրադառնալով վեթինգից հրաժարվելու՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ ցանկացած քայլ պետք է համապատասխան լինի Սահմանադրությանը:

Լրագրողների այն հարցին, թե ինքն ինչպես է վերաբերվում վեթինգին, կողմ է նման միջոցներին, Թաթոյանը խուսափոխական պատասխան տվեց՝ չհստակեցնելով դիրքորոշումը. «Մինչ հիմա չկար որևէ հստակ դիրքորոշում, թե ինչպես է լինելու այդ վեթինգը՝ բոլոր կոմպոնենտներով գործադրվելու դեպքում: Բնականաբար, դատական համակարգում մենք ունենք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծվեն: Եվ ես համամիտ եմ վարչապետի դիրքորոշման հետ, որ այդ խնդիրները պետք է հրատապ լուծվեն: Կարող ենք վեթինգի կոմպոնենտներ ներդնելով ճանապարհներ քննարկել և այն»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ