29 07 2019

Պետական կառույցների կողմից տոտալ արշավ է «ԱՆԻ» ԲԲԸ նկատմամբ. Մեսրոպ Մանուկյան



«Քանի որ մեր ընկերության նկատմամաբ սա արդեն երկրորդ վարույթն է, որը որ կիրառվում էր և նախորդ վարույթի ժամանակ մեզ ժամանակ չընձեռվեց, որ իրական պատկերը ներկայացնեինք, ստացվում է երկրորդ փորձն է ամբողջությամբ»,- հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ԱՆԻ» ԲԲԸ-ի սեփականատիրոջ որդի, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ  Մեսրոպ Մանուկայանը:

Նա նշեց, որ ընկերությունը պետության նկատմամաբ բարեխիղճ ձևով իր պարտականությունները կատարել է. «Այս պարագայում անհասկանալի է, եթե պետությունը չի կատարել իր պարտականությունը մեր նկատմամբ, որի արդյունքում մեր ընկերությունը պետք է կրի 500 մլն դրամի վնաս: Այս պարագայում մենք հայցով պետք է դիմենք պետության դեմ, որպեսզի պետությոնը փոխհատուցի այդ 500 մլն դրամը»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ պետությունն պետական կառույցների կողմից տոտալ արշավ է ընթանում «ԱՆԻ» ԲԲԸ նկատմամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ