Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
«Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:
Հ.Գ. Նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»,-գրել է Գրիգորյանը:
Տեղեկությունն իր էջում հաստատել է նաև կենտրոնի աշխատակից Մելինե Նավասարդյանը:
Փոխտնօրենը հրաժարվել էր նորանշանակ տնօրենին փոխանցել հիմնարկի կնիքը։ Գևորգ Գրիգորյանի տեղեկություններով՝ դա է եղել նրան բերման ենթարկելու պատճառը։
Ուղիղ միացումը՝ Tert.am-ի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը