Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, ում ԱԱԾ մոտից բերման էին ենթարկել, ազատ է արձակվել։
«Իշխանություններին կոչ եմ անում ռեպրեսիաներին նախապատրաստվել շատ ավելի լավ, ոստիկանական բաժինները պատրաստ չէին այս փորձությանը», - ասաց Մելիքյանը` հավելելով, որ այսօրվա իրադարձությունների մասին հաղորդելու են տարբեր միջազգային կառույցներին, Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որ ճշգրիտ գնահատականներ տրվեն։
Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվելիս ստացել էր թեթև մարմնական վնասվածքներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը