Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ ոստիկաններն իրեն բերման են ենթարկում։
«Ինձ համար կանգնած էի, սոցիալական հեռավորությունը պահպանված էր, որևէ գործողություն չէի իրականացնում ըստ էության։ Հիմա ոստիկանները ինձ հավանաբար տանում են բաժին»,-ասաց նա, ինչից հետո ոստիկանները նրան խնդրեցին անջատել հեռախոսը։
Ավելի վաղ Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստանը» քաղաքական գնահատական կտա ավելի ուշ, բայց այսօրվա բռնության, ոստիկանական ուժերի տեսքով իրողությունները հստակ դատապարտելի է:
Խաժակյանը նշել էր, որ իր պարտք է համարում ներկա լինել ԱԱԾ դիմաց տեղի ունեցող ակցիային, քանի որ տեսել է՝ անհամաչափ ուժ է կիրառվում պատգամավորների, քաղաքացիների և իր մյուս գործընկերների նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը