14 06 2022

Հրապարակվել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության ճիշտ պատասխանները

Հրապարակվել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության ճիշտ պատասխանները

Բուհերի դիմորդներն այսօր՝ հունիսի 14-ին, ընդունելության միասնական քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ առարկան հայտագրել է 5.253 դիմորդ (2021 թ.՝ 3.730). նրանցից 1.290-ը քննությունը հանձնել է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց ձորում, 348-ը՝ Տավուշում, 255-ը՝ Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:

Ընդհանուր առմամբ գործել են քննական 35 կենտրոններ, որոնցից 9-ը՝ Երևանում, 26-ը՝ մարզերում:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տևել է 3 ժամ, ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն արդեն հրապարակել է: Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, այսինքն՝ հունիսի 19-ին:

Դիմորդների ստացած միավորները փակցվելու են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվելու են դիմորդների էլեկտրոնային հասցեներին: Արդյունքների բողոքարկումը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 09:00-18:00-ն, այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը:

Միասնական հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 17-ին. դիմորդները քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից։

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 24-ն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ