01 07 2020

Հուլիսի 2-ին հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն

Հուլիսի 2-ին հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն

Վաղը ողջ հանրապետությունում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Քննական կենտրոնների թիվը կախված է տվյալ առարկան կամ առարկաները հայտագրողների թվից: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ձևավորված ու կահավորված է 47 քննական կենտրոն, նախորդ տարի դրանք եղել են 32-ը:

Քննական կենտրոնների թվի ավելացումը պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումերով՝ դիմորդների միջև պետք է ապահովվի անվտանգ ֆիզիկական հեռավորություն, և ըստ այդմ, քննասրահներում նստարաններն ավելի նոսր են դասավորված, քան միշտ եղել է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ