27 03 2023

Լևոն Դավիդյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունում պաշտոն է ստացել

Լևոն Դավիդյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունում պաշտոն է ստացել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Դավիդյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Լևոն Դավիդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ