27 04 2018

Հրաժարական տված նախարարներին փոխարինողներ են նշանակվել

Հրաժարական տված նախարարներին փոխարինողներ են նշանակվել

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշումներով՝

  • Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա:
  • Կրթության և գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա:
  • Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա:
  • Բնապահպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա։

Հիշեցնենք, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը միացել է ընդդիմության փողոցային պայքարին:

Մյուս նախարարությունները համակարգում էր ՀՅՀ-ն, որը դուրս եկավ կոալիցիայից և վայր դրեց կառավարությունում պաշտոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ