Դեռ երեք տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը չէր վախենում ասուլիսներ տալ ու ամեն անգամ ինչ-որ 100 փաստեր էր բերում իբր դրական փոփոխությունների, ասուլիսներից մեկի ժամանակ որպես ձեռքբերում ասաց․ «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգլող նշանի տակ»:
Արդեն երկու տարի է, սակայն, որ լրագրողների հետ շփումները դադարեցնելուն զուգահեռ, վերջ է տվել լուսացուկցի արգելող նշանի տակ կանգնելուն: Փաշինյանն այսօր ոչ միայն չի կանգնում կարմիր լույսի տակ, այլ նաև որևէ տեղ գնալուց կաթվածահար է անում ամբողջ երթևեկությունը, որպեսզի իր շարասյունն անարգել անցնի: Ի դեպ, միայն մեքենաները չեն, որ կանգնեցվում են շարասյան անցնելուց, հետիոտները ևս ստիպված անցումների մոտ պետք է կանգնեն այնքան ժամանակ, մինչև հեղափոխությամբ իշխանության եկած, բայց արդեն հեղափոխության բոլոր նպատակներն ու խոստումները մոռացած Փաշինյանը անցնի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը