Այսօր իրավիճակը բարդ է, և բոլոր փոքր պետությունները կանգնած են՝ ինչպես անել, որպեսզի չհայտնվեն այդ նոր աշխարհակարգի, տեկտոնիկ շարժումների բեկրների տակ։ Այս մասին ԱԺ-ում լսումների ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Հայաստանն այս պարագայում աննախանձելի իրավիճակում է, որովհետև ի շնորհիվ գործող իշխանությունների գործողության Հայաստանը զուրկ է նույնիսկ ամենաչնչին արտաքին սպառնալիքներին քիչ թե շատ դիմագրավելու կարողություններից։ Համար մեկ խնդիրը պետք է փորձել հասկանալ ինչպես կավարտվի Ռուաստան-Արևմուտք առճակատումը։ Ես համոզված եմ, որ այս առճակատումից ՌԴ-ն դուրս է գալու ավելի ուժեղացած․․․»
Նախկին վարչապետի խոսքով, տարածաշրջանում ՌԴ-ի դաշնակիցը Հայաստանն է և Հայաստանը պետք է վերաիմաստավորի դաշնակցային հարաբերությունների խորությունը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջարկած հինգ կետերին, Հարությունյանը նշում է․
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող քննարկվել առանց Կարսի պայմանագրին անդրադառնալու։ Այս թեման պետք է զարգացնել, որովհետև դա իրավաքաղաքական, պատմական իրողություն է»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը