Եթե իրավական տեսանկյունից փորձենք վերլուծել, այն փաստը, որ օկուպացիայի որակումը տրվում է՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ չի դրվում, այս հոդվածի գործողության տիրույթում չի հայտնվում: Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետևյալ հարցին.
«Ի՞նչ կարող եք ասել այն դեպքերի մասին, երբ օրինակ՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունում են, որ խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, միևնույն ժամանակ դրսևորում են հանցավոր անգործութուն և չեն վերականգնում ՀՀ տարածքային ամբողջականությունը: Կամ օրինակ՝ հնչում են հայտարարություններ Սև լճի մասով, որ ի՞նչ է, 30 տոկոսի համար կռի՞վ պետք է տանք: Կամ վերջերս Կապանի Ներքին Հանդ բնակավայրում ադրբեջանցիների առաջխաղացումից հետո ՊՆ-ն փորձել է որշակի իրազեկում իրականացնել, և ըստ էության, ընդունել է, որ ադրբեջանցիները եկել և տեղակայվել են ՀՀ սուվերեն տարածքում և ոչ մի խոսք, որ Հայաստանի տարածքի օկուպացված սուվերեն տարածքը պետք է վերականգնվի»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորներն առաջարկում են քրեական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը