Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է։ Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միաջզգային ամենատարբեր հարթակներում:
Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար:
«Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերի: Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա. սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը