03 06 2022

Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին․ Իշխան Սաղաթելյան



Էդ կապիտուլյանտին թվում էր, որ ուժ կիրառի, հատուկ միջոցնոր, բռնության ենթարկի ժողվորդին, մարդկանց թիվը նվազելու է․ մի հատ ձեր շուրջը նայեք ու յուրաքանչյուրդ ձեր կողքինով հպարտացեք, որ հայ ազգը ծնկի չի գալոu: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ներկայացրեց օրվա ընթացքում տեղի ունեցածը ու ասաց, որ իրենք վստահ էին, որ ՔՊ-ականները չեն գալու ԱԺ և դիրքորոշում չեն հայտնելու Արցախի մասին, քանի որ դավաճան են, բայց իրենց այս ամենն արեցին, որ տանը նստած մարդկանց համար ևս սա պարզ լինի։

«Այո՛, այսօր ջրբաժան է․ ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք։ Պարզ՝ ուզում են հայ մնան, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գան։ Սա ջրբաժան է»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին՝ նշեց նա։

«Ուրեմն, լսի՛, արա՛, մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու»,-հայտարարեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ