«Այս մեկ տարին աշխատեց ի վնաս նիկոլական խունտայի, և իրական պետականակենտրոն ուժերը դժվար պայքարի են դուրս եկել։ Այժմ վստահ եմ, որ ձգձգվող պայքարի արդյունքում հաջողությունը լինելու է, անխուսափելի է դառնալու։ Իսկ իշխանության քայլերն ավելի են ապալեգիտիմացնում Նիկոլին իր խունտայով»,-«Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Դիմադրության շարժման պայքարի ընթացքին, հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
« Խնդիրը հետևյալն է ,սրանք կառչել են մեր պետականության օրգանիզմից։ Հմ ա մեր պետականկենտրոն ուժերը , հանրության առողջ հատվածը զբաղված են այդ մարմնի միջից պետականությունից նրանց ճանկերը կտրելով։ Եվ այդ հայտնի ձայնագրությունը Ջհանգիրյանի, և առհասարակ այդ պայքարի ընթացքում ինչ-որ քայլեր ապացուցում են սրանց ազգադավ լինելը։ Ամեն անգամ սա փոքրիկ քայլ է դառնում դեպի վերջնական հաղթանակ։ Մենք մեզ երբեմն թույլ ենք տալիս լավատես լինել, ժամկետներ ենք սահմանում, տրամադրվում, որ ինչ-որ կարևոր իրադարձության նախաշեմին կլինի իշխանափոխություն, հետո չի ստացվում, որովհետև սրանք մագիլներով շատ խորն են մխրճված պետականության մեջ։ Հուսահատության պահ է։ Պետք է լավատես, բայց իրատես լինել»,-համոզմունք հայտնեց Դավիթ Ջամալյանը։
Նա շարժման պայքարի ձևաչափը փոփոխելու որոշումը շատ կարևոր է համարում, որովհետև ըստ նրա թարմության կարիք կա․ «Սա տևական պայքար է։ Պայքարի ֆորմատի փոփոխման արդյունքում ունենալու ենք վերջնական հաջողություն»,-ասաց Դավիթ Ջամմալյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը