09 08 2022

Մինչև վերջին կաթիլը տալու են, և օրը գալու է հասնի իրենց երեխաներին. Արմինե Ադիբեկյանը՝ իշխանություններին



Ուղիղ երկու շաբաթ առաջ ասել եմ, որ ընթացքի կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում, որ սոցիալական լարվածությունը Հայաստանում ևԱրցախում հանգցնեն: Ասուլիսի ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Բերձորի ու Աղավնոյի հանձնմանը: 

«Որովհետև բավականին լուրջ արձագանքներ էր ակնկալվում, Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն տակը լցրեց վազեց Ալիևի մոտ, չոքեց ձեռքն ու ոտքը պաչեց, խնդրեց՝ մի քիչ հետաձգել, որովհետև ես պրոբլեմներ եմ ունենալու իմ տանը: Այդ արանքում ձեռնարկվում է նախորդ օրերի ագրեսիան, հանրության ուշադրությունը շեղում է զեհրի և մնացած բոլոր կորուստների շուրջ և այդ արանքում պարզվում է, որ Աղավնոն ոչ միայն պետք է լքվի, այլ նաև մարդկանց շանտաժ են անում, որ եթե իրենց տները վառեն, փող չեն տա: Բնական է, որ դա սպասարկում է կոնկրետ Ադրբեջանի շահերը»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ