28 09 2022

Իհարկե պետք է հեռանալուց հետո նրան տալ անվտանգության երաշիքներ, եթե դա է պետականությունը փրկելու գինը․ Ռոբերտ Քոչարյան



 Yerevan.Today-ը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանին անվտանգութան միջանց տրամադրելու հնարավորության մասին։

-Կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում՝ զուտ սեփական անվտանգությունից ելնելով։ Մենք տեսնում ենք, թե իրապես ինչքան է բարդացել վիճակը, անգամ Եռաբլուր չի կարողանում գնալ, իսկ եթե գնում է ՝ մեծ դժվարությամբ։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք, արդյո՞ք դա է պատճառը, որ Փաշինյանը չի հեռանում, և արդյո՞ք պետք է նրան հեռանալուց հետո տալ այդ անվտանգության երաշխիքները։

-Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ հանրային շրջանակներում, այդ թվում  սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու․․  ԻՆչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ որ այս մարդիկ  երկրի շահերը  գնահատելով , անվտանգային ռիսկերը  գնահատելով պատրաստ են հոժարական գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կմա հեղափոխական փոփոխությունների եզրին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ