28 09 2022

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Սեպտեմբերի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համապատասխան աշխատանքը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող առանձին հարցերին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ