26 10 2022

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել․ Կոչուբաև

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել․ Կոչուբաև

Կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանր Կոչուբաևը գրում է. 

«Գիշերը ԱԱԾ մեկուսարանում էի՝ Էրիկ Ալեքսանյանի մոտ: Բոլոր բարևները, քաջալերանքի և պատրաստակամութան խոսքերը փոխանցել եմ, ինքն էլ էր բարևում բոլորիդ: Այս արտաիրավական հետապնդումով Էրիկ Ալեքսանյանին թուլացնել ցանկացողները մոռացել էին, որ Էրիկը մինչև փաստաբան լինելը տղամարդ է և կալանքը իր համար ընդամենը առիթ էր մի փոքր հանգստանալու և ընթերցանությամբ զբաղվելու համար։

Ի դեպ Էրիկը ավարտել է Վարպետը և Մարգարիտայի ընթերցանությունը և սկսել նոր գիրք կարդալ: Ես ուղղակի երջանիկ եմ, որ մասնակցել եմ կալանքի նիստին, որտեղ երկու ժամվա ընթացքում Էրիկը բարձրագույն իրավագիտություն ներկայացրեց և փոշիացրեց մեղադրանքները, մի բանի համար եմ ափսոսում, որ նիստը հրապարակային չէր, որպեսզի հանրությունը ևս լսեր մեղադրանքների  առնավազն բամբասանքներ լինելը:

Էրիկը հզոր է, սա էլ կանցնի, Էրիկը չի կոտրվել, միակ բանը, որ այս կալանքը տվել է ընթերցանության ազատ ժամանակն է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ