09 01 2023

Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա. Tert.am

Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա. Tert.am

Tert.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ կրտսեր Գուրգեն Արսենյանը, վերջերս ձերբակալվել էր։

Tert.am-ի տեղեկություններով՝ Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։ Նա կշարունակի մնալ այնտեղ և բուժում ստանալ։

Հիշեցնենք, որ Արսենյանը դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին էր տեղափոխվել: Նրա մոտ հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ