12 01 2023

Նիկոլի ու Իլհամի համատեղ հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ․ 7or.am

Նիկոլի ու Իլհամի համատեղ հարձակումը Հայաստանի և Արցախի դեմ․ 7or.am

7or.am-ը գրում է․ Երեկ Հայաստանի ու Արցախի դեմ տեղեկատվական դիվերսիա էր իրականացվում։ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը գրեթե միաժամանակ ասուլիս էին տալիս։ Արտաքին ձեռքի առկայությունն այս գործողության մեջ ակնհայտ էր։

Նիկոլն ու Իլհամը միմյանց փոխլրացնում էին։ Նիկոլի ֆունկցիան հայ ժողովրդին պարտության, կապիտուլյացիայի նախապատրաստելն ու անելանելիության գիրկը նետելն էր, Իլհամինը՝ հայ ժողովրդին վախեցնելն ու ադրբեջանական ծավալապաշտության ուղղությունները ներկայացնելը։

Նիկոլի ու Իլհամի թիրախները նույնն էին։

Իլհամը Ղարաբաղը համարում է ադրբեջանական։ Նիկոլն էլ։

Իլհամը խոսում է Հայաստանի տարածքներից։ Նիկոլը համարում է, որ այդ տարածքները քննարկման առարկա են։

Իլհամը դեմ է ՀԱՊԿ զորավարժությանը Հայաստանում։ Նիկոլն էլ։

Իլհամը համարում է, որ ղարաբաղցիների հետ պետք է շփվի ներքին կարգով։ Նիկոլն էլ է այդ տեսակետին։ Ինքը պատերազմ բերեց Ղարաբաղի գլխին, տարածքային զգալի կորուստների պատճառ դարձավ, թղթով հանձնեց մի քանի շրջան, բայց հիմա հայտարարում է, թե բա՝ ես չեմ կարող որոշել Ղարաբաղի ճակատագիրը, թող դա որոշեն ղարաբաղցիները՝ Բաքվի հետ շփվելով։

Իլհամը խոսում էր ռուս խաղաղապահների դեմ։ Նիկոլը նույն բանն էր անում ու դեռ մի բան էլ ավելին։ Նիկոլն արդարացնում էր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան գնահատելով որպես ՀՀ–ի դեմ սպառնալիք։

Իլհամը Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Նիկոլը, իբր, սրտնեղած հայտարարում է, որ ինքը պատրաստ է զիջումների, բայց Ալիևն ուզում է վերացնել Հայաստանը։ Ձեռքի հետ էլ արդարացնում է Բաքվի նպատակը՝ հայտարարելով, որ նրանք էլ մտավախություն ունեն, որ մենք ենք ուզում իրենց վերացնել։ Համ էլ՝ ռուսներին է մեղավոր համարում։

Իլհամը դրականորեն է խոսում Թուրքիայի մասին։ Նիկոլն էլ։ Ավելին՝ Նիկոլը հայտարարեց, որ հավատում է Թուրքիայի հետ քիրվայությանը՝ ի տարբերություն Ռուսաստանի հետ բարեկամության։

Միակ բանը, որով կտրուկ տարբերվում են Իլհամն ու Նիկոլը, մոտիվացիան է։ Իլհամն ամեն ինչ անում է իր ու Ադրբեջանի համադրված շահերից ելնելով, իսկ Նիկոլի մոտիվացիան բացառապես անձնական փրկությունն է՝ Հայաստանի ու Արցախի հաշվին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ